ՈւԺԵՂ. կայուն, թիրախային խմբերի ուղղվածություն ունեցող, դիմացկուն և լավ կառավարմամբ բաց ՀԿ–ներ
Քաղաքացիական հասարակության դրամաշնորհների ծրագիր
Ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և կառավարվում է Մարդու իրավունքների տուն հիմնադրամի (Human Rights House Foundation) կողմից
Առաջարկների հրավեր
Դիմելու վերջնաժամկետը՝ 2021 թվականի հունվարի 8, ժ․ 17:00 CET
Քաղաքացիական հասարակության դրամաշնորհների ծրագիրն աջակցում է քաղաքացիական հասարակության կողմից ղեկավարվող ծրագրերին, որոնք ուղղված են քաղաքացիների և համայնքների հետ իրազեկման և ներգրավվածության ամրապնդմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և համապատասխան ազգային և միջազգային շահագրգիռ կողմերի միջև երկխոսության խթանմանը և ներգրավմանը: Հաջողված ծրագրերը կնպաստեն հետևյալներից առնվազն մեկին՝ խոսքի, միավորումների և հավաքների ազատություններ և մարդու իրավունքների պաշտպան լինելու իրավունք: Քաղաքացիական հասարակության դրամաշնորհների ծրագիրն ունի երկու դիմելու եղանակ` փոքր դրամաշնորհներ (մինչև 10,000 եվրո ֆինանսավորմամբ) և մեծ դրամաշնորհներ (մինչև 20,000 եվրո ֆինանսավորմամբ):
Ծրագրին մասնակցելու իրավունակություն`
- Քաղաքացիական հասարակության դրամաշնորհների ծրագիրը աջակցություն է տրամադրում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործընկերություններին։
- Փոքր դրամաշնորհների հայտերը պետք է ներառեն առնվազն երկու քաղաքացիական հասարակության կազմակերպություն, որոնցից մեկը պետք է լինի Մարդու իրավունքների տան անդամ (Մոլդովայում իրականացվող ծրագրերի համար դիմումները չեն պահանջում Մարդու իրավունքների տան անդամի մասնակցություն, քանի որ, ներկայում Մարդու իրավունքների տուն Մոլդովայում չկա):
- Խոշոր դրամաշնորհների հայտերը պետք է ներառեն առնվազն երկու երկրներից առնվազն երեք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան կամ Ուկրաինա) և դիմող կազմակերպություններից մեկը պետք է լինի Մարդու իրավունքների տան անդամ:
- Ծրագրերը պետք է ունենան հետևյալ բաղադրիչներից մեկը`
- Խթանել խոսքի, միավորումների, հավաքների ազատությունները և մարդու իրավունքների պաշտպան լինելու իրավունքը քաղաքացիական հասարակության և համապատասխան շահագրգիռ կողմերի միջև երկխոսության միջոցով՝ ազգային և միջազգային մակարդակով,
- Իրազեկում և ներգրավում քաղաքացիների և համայնքների հետ,
- Մեծ դրամաշնորհների ծրագրի շրջանակներում աջակցվող ծրագրերը պետք է իրականացվեն մեկից ավելի երկրներում:
Իրավունակ երկրներ`
- Հայտերը կընդունվեն Հայաստանում հայտատուների իրավունակ խմբերից:
Հայտատուի իրավունակություն`
Իրավունակ երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են դիմել դրամաշնորհների համար հետևյալ բնութագրերով`
- Դիմող կազմակերպությունները կարող են լինել գրանցված կամ չգրանցված: Սակայն, նրանք պետք է կարողանան ցույց տալ ծրագրի իրականացման երկրում կամ երկրներում նախագիծն իրականացնելու կարողություն,
- Իրավասու կազմակերպությունները կարող են ներառել նաև համայնքային կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ և/կամ անկախ լրատվական կազմակերպություններ,
- Քաղաքացիական հասարակության դրամաշնորհների ծրագիրը չի ֆինանսավորում անհատներին,
- Հայտատու կազմակերպություններից առնվազն մեկը պետք է լինի Մարդու իրավունքների տան անդամ,
- Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են միայն մեկ դիմում ներկայացնել, որպես հիմնական հայտատու: Սակայն, նրանք կարող են գործընկեր լինել Քաղաքացիական հասարակության դրամաշնորհների ծրագրի անսահմանափակ թվով դիմումներում,
- Մարդու իրավունքների տները, քաղաքական կազմակերպությունները, կրոնական կազմակերպությունները, քաղաքական կուսակցությունները և անհատները ֆինանսավորման իրավունակ չեն:
Ծրագրերի տեսակներ, որոնք կարող են ֆինանսավորվել Քաղաքացիական հասարակության դրամաշնորհների ծրագրի շրջանակներում`
- Քաղաքականության ուսումնասիրություն, վերլուծություն և ներգրավում քաղաքականության ձևավորման, իրականացման, մոնիտորինգի և վերլուծության գործընթացներում, ներառյալ ներգրավումը մարդու իրավունքների ազգային և տարածաշրջանային ծրագրերի և ռազմավարությունների մեջ,
- Մոնիտորինգ, վերահսկողական գործունեություն, մարդու իրավունքների քաղաքականության և որոշումների կայացման գործընթացների, հանրային ռեսուրսների կառավարման իրականացման և օրենսդրության վերաբերյալ զեկուցում,
- Ցանցերի, համակարգման համաժողովների, հարթակների և այլնի խթանում` համատեղ ոլորտային վերլուծություն ձեռնարկելու և 4 հիմնարար իրավունքների վերաբերյալ գործողությունների ծրագրեր ձևավորելու և իրականացնելու համար,
- Բազմաթիվ մակարդակներում և ոլորտներում ՔՀԿ-ների միջև փորձի և գիտելիքների փոխանակման աջակցություն (թիրախային երկրների ՔՀԿ-ների շրջանում, ներառյալ մարդու իրավունքներով չզբաղվող ՔՀԿ-ները), ներառյալ տեղեկատվության և հաղորդակցության գործիքների և նյութերի մշակումը, փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակումը, գործընկերների հետ փոխադարձ ուսուցման սեմինարները, ՔՀԿ-ների միջև թվինինգը, դասընթացների մշակումն ու մատուցումը,
- Քաղաքացիների և համայնքների ներգրավվածության խթանում համայնքային փառատոնների, ցուցահանդեսների, միջոցառումների, ակցիաների միջոցով,
- Մարդու իրավունքների շահերի, ընտրողների ընտրության կարիքների և մտահոգությունների բացահայտում, այդ թվում՝ սոցհարցումների միջոցով, հարցերի ձևակերպում և տարբեր մակարդակներով կառավարություններին ներկայացում, համատեղ տեսակետների մշակում և ներկայացում և ներգրավում տարբեր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական երկխոսության մեջ՝ կառուցվածքային և արդյունավետ կերպով օգտագործելով նաև լրատվամիջոցները:
Ծրագրերի օրինակներ, որոնք չեն ֆինանսավորվի`
- Մեկանգամյա իրադարձություններ
- Աջակցություն քաղաքական կուսակցություններին
Հասանելի ֆինանսավորում`
Քաղաքացիական հասարակության դրամաշնորհների ծրագիրն ընդունում է մինչև 12 ամիս տևողությամբ ծրագրերի հայտեր և մինչև հետևյալ գումարների չափով`
- 10,000 եվրո փոքր դրամաշնորհների համար
- 20,000 եվրո մեծ դրամաշնորհների համար
Ընտրության չափանիշներ`
Նախապատվությունը կտրվի այն նախագծերին, որոնք`
- Ավելի փոքր կազմակերպություններ են ներգրավում ծայրամասերից,
- Կենտրոնանում են կանանց, փոքրամասնությունների, ԼԳԲՏ անձանց իրավունքների և իրավապաշտպան փաստաբանների վրա,
- Ներառում են մարդու իրավունքների ոլորտից դուրս գտնվող կազմակերպություններ:
Ինչպես դիմել
Դիմումի ձևաթղթերի կամար կարելի է դիմել` grants@humanrightshouse.org:
Լրացված դիմումները, որոնք ներառում են դիմում (Հավելված 1) անգլերենով կամ հայերենով (Հավելված 2) և աշխատանքային պլան (Հավելված 3), պետք է ներկայացվեն grants@humanrightshouse.org:
- Փոքր դրամաշնորհ ստանալու հայտերի համար խնդրում ենք վերնագրի տողում գրել «Փոքր դրամաշնորհ»:
- Մեծ դրամաշնորհ ստանալու հայտերի համար խնդրում ենք վերնագրի տողում գրել «Մեծ դրամաշնորհ»:
Հարցե՞ր:
Հարցերի և վիրտուալ տեղեկատվական աշխատաշրջանների վերաբերյալ տեղեկատվության համար դիմեք HRHF՝ grants@humanrightshouse.org: