Իրավապաշտպանների իրավունքները

Իրավապաշտպանների իրավունքները Մարդու իրավունքների տուն հիմնադրամի և Մարդու իրավունքների տների համար նախատեսված 2018 թ․ ծրագիր է։

«Իրավապաշտպանների իրավունքները» նպատակ ունի խթանել ու ամրապնդել իրավապաշտպաններին պաշտպանող ու աջակցող միջազգային նորմերի մասին իրազեկվածությունը։

Որպեսզի նորմերի կիրառումն արդյունավետ լինի, կարևոր է, որ իրավապաշտպանները ճանաչեն ու հասկանան իրենց իրավունքները։

Այն գործիք է իրավապաշտպանների համար, որը հստակ, հասանելի ու հասցեական կերպով բացատրում է միջազգային նորմերն ու դրանց շուրջ համատեքստը։

Իրավապաշտպանները կարող են օգտագործել գրքույկը պաշտպանության միջազգային նորմերը ներպետական մակարդակում տարածելու նպատակով, կառավարության հետ աշխատելիս և նրանց միջազգային պարտավորությունների համար պատասխանատվության կանչելիս, կարող են նախաձեռնել իրավապաշտպանների ու նրանց գործունեության կարևորության մասին քննարկումներ։

Գործիքներ և աղբյուրներ

Այս աղբյուրներն ազատ են ներբեռնման, տպագրության, ինչպես նաև տարածման համար, այդ թվում՝ առցանց տիրույթում։

Գրքույկ․ նորմեր, վերլուծություն և համատեքստ

Rights of Defenders booklet Armenian mockup

«Իրավապաշտպանների իրավունքները» գրքույկում նկարագրվում է 16 նորմ, որոնք վերցված են իրավապաշտպանների ու նրանց գործունեությանը վերաբերող շրջադարձային բանաձևերի բովանդակությունից և հակիրճ բնութագրված են։

Ներբեռնել «Իրավապաշտպանների իրավունքները» գրքույկը

Պլակատ

«Իրավապաշտպանների իրավունքները» պլակատը խթանում է գրքույկում նշված 16 միջազգային նորմերի տարածմանը։ Այն նպատակ ունի նպաստելու նշված նորմերի խթանմանը և դրանց շուրջ իրազեկվածության բարձրացմանը։

Ներբեռնել Իրավապաշտպանների իրավունքները պլակատը

Բացիկներ

Rights of Defenders posters Armenian mockup

«Իրավապաշտպանների իրավունքները» բացիկները կոնկրետ երկրի կամ իրադրության համար առավել վերաբերելի նորմերի տարածման և դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործիք են։ Դրանք նախատեսված են A6 ձևաչափով տպագրության համար, թեպետ այլ ձևաչափով ևս կարող են օգտագործվել։ Առավել կարևոր նորմերը պատկերող բացիկները ներբեռնման համար հասանելի են ստորև, պահանջի դեպքում, սակայն, գրքույկում տեղ գտած 16 նորմերից յուրաքանչյուրը պատկերող մյուս բացիկները ևս կտրամադրվեն։  

Ներբեռնել բացիկը․    

  • Իրավապաշտպանությունը քրեական հետապնդումից զերծ պահելը
  • Բոլոր տեսակի ճնշման միջոցների վերացում
  • ՀԿ-ների ֆինանսավորման սահմանափակումների վերացում
  • Հանրային աջակցություն իրավապաշտպաններին
  • ՀԿ-ների անկախության հարգում